Հայերեն   English   Русский  

​Դոնբասում իսկական պատերազմ է ընթանում. Պորոշենկո


  
դիտումներ: 1412

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի հակամարտությունը «սառեցված» չի համարում և իր կարծիքով «իսկական պատերազմ» է ընթանում: Գրում է Ria.-ն:

Դոնբասում հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի համաձայնագրերի իրականացման լուրջ առաջընթացի բացակայությունը պատճառ դարձավ, որպեսզի որոշ փորձագետներ սկսեն այն «սառեցված» անվանել: Ընդ որում` Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու դեպքում հակամարտության հնարավոր սառեցման վերաբերյալ մտավախություններ հայտնել էին Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման և ներկայիս արտգործնախարար Պավել Կլիմկինը:

«Որոշ անձինք փորձում են Դոնբասում ստեղծված իրավիճակը «սառեցված հակամարտություն» անվանել: Միթե՞ դա «սառեցված հակամարտություն» է: Դա իսկական թեժ պատերազմ է», - Ուկրաինայի մամուլի ծառայությունը մեջբերում է Պորոշենկոյի խոսքերը բրիտանական Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:

Պորոշենկոն հիշեցրել է նաև, որ տարվա սկզբից Ուկրաինան Դոնբասում 69 զինվորական է կորցրել, իսկ ավելի քան 420-ը` վիրավորվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: