Հայերեն   English   Русский  

Թրամփի աշխատասենյակում գազավորված ըմպելիք պատվիրելու համար հատուկ կոճակ կա


  
դիտումներ: 970

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան Օվալաձև սենյակում գտնվելով, գազավորված ըմպելիք պատվիրելու համար հատուկ առանձին կոճակ է օգտագործում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Yahoo News-ը, կոճակը տեղադրված է ԱՄՆ-ի նախագահի սեղանի վրա գտնվող հատուկ պատվանդանի վրա:

Թրամփն օգտագործում է այն, որպեսզի աշխատակիցն իր համար բաժակով կոլա բերի Օվալաձև սենյակ:

Հաղորդվել է նաև, որ փայտյա պատվանդանը աշխատասեղանի վրա եղել է նաև Թրամփին նախորդող նախագահների օրոք, սակայն պարզ չէ, թե արդոք նրանք ևս այդ կարմիր կոճակը օգտագործել են հենց կոլա պատվիրելու համար, թե ոչ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը, շվացնելով լռեցնում է իր օգնականներին, երբ հեռուստացույցով տեսնում է իրեն:

Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ի նախագահին դժվար իրավիճակներում հեռախոսով սովորաբար իր աջակցությունն է հայտնում և քաջալերում մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: