Թրամփը կարող է փակել իր հրամանագրերն արգելափակող դատարանը
«Իհարկե, ես դիտարկում եմ նման տարբերակները… Շատերը կցանկանային այն փակել», - հայտարարել է Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցի շրջանակներում` նկատի ունենալով ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանին:
Թրամփը հայտարարել է, որ բոլորը չգիտես ինչու միանգամից ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարան են վազում` ընդգծելով, որ ԱՄՆ-ն մեծ երկիր է և շատ այլ դատարաններ գոյություն ունեն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել էր դատարանին, որը արգելափակել էր ամերիկյան վարչակազմի նոր միգրացիոն միջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյի դատարանը արգելափակել էր այն ապաստան քաղաքների ֆինանսավորման կրճատման մասին Սպիտակ տան հրահանգը, որոնց իշխանությունները անօրինական ներգաղթյալներին իրավապահ մարմիններին չեն հանձնում: