Դդմիկով խորտիկ
դիտումներ: 3057
Բաղադրությունը
1 դդմիկ (միջին չափսի)
3 պճեղ սխտոր
մի փոքր կապ մաղադանոս
1/2 ճաշի գդալ ընկույզ
ձեթ ու աղ:
Պատրաստումը
Մատղաշ դդմիկը լվանալ, ոչ բարակ շերտերով կտրատել: Տապակի մեջ ձեթը դաղել ու դդմիկն այնպես դասավորել, որ բոլոր կտորները տեղավորվեն մեկ շերտով, ապա տապակել մինչև ոսկեգունելը: Տապակած դդմիկները դասավորել մեծ ափսեի մեջ: Սխտորը ճզմել, իսկ լվացած կանաչին մանր կտրատել: Ընկույզը գրտնակով նույնպես մանրացնել: Բոլոր բաղադրիչները՝ սխտորը, կանաչին ու ընկույզը խառնել, համեմել աղով ու մի քիչ ձեթ ավելացնել: Ստացված խառնուրդն ու տապակած դդմիկն իրար խառնել:
Արտակարգ բույրն իսկական գարնան շունչ կբերի ձեր սեղանին: