Հայերեն   English   Русский  

Աշխատավորների միջազգային տոնին ընդառաջ «Սանիթեք» ընկերությունը սոցիալական հոլովակ է հրապարակել


  
դիտումներ: 788

Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային տոնին ընդառաջ «Սանիթեք» ընկերությունը սոցիալական հոլովակ է հրապարակել այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև՝ աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։ Այդ մարդկային պատմություններից մեկն էլ ներկայացված է սոցիալական հոլովակում, որը նաև շրջակա միջավայրի հանդեպ հոգատար լինելու յուրատեսակ կոչ է քաղաքացիներին։

Տեսանյութում երևում է «Սանիթեքի» աշխատակցի հոգատար վերաբերմունքը քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։ Նա իր խոսքում հիշեցնում է այնպիսի մարդկանց մասին, որոնց աշխատանքն առաջին հայացքից կարող է նկատելի չլինել շատերի համար, սակայն նրանց բացակայության դեպքում խաթարվում է քաղաքային կյանքի բնականոն ընթացքը։ Հացթուխի, կոշկակարի, պահակի, քաղաքը մաքրող մարդկանց ջանքերը կարևորվում են հոլովակի հերոսի կողմից, քանի որ ինքն էլ լավ գիտի աննկատ, բայց պատասխանատու աշխատանքի գինը։

Սոցիալական հոլովակը կոչված է նպաստելու հանրային ծառայության ոլորտում մարդկանց կողմից քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատվության և հոգատարության մշակույթի ձևավորմանը։

https://www.facebook.com/SanitekArmenia/videos/1843208909338342/





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: