Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն


  
դիտումներ: 2112

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը,

որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 16 մլրդ 843 մլն 298,43 հազար դրամ ցուցանիշով: Ընկերությունը, սակայն, նախորդ տարվա համեմատ գրանցել է շուրջ 1 մլրդ 236 մլն 889,5 հազար դրամի անկում:

Երկրորդ տեղում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Վերջինս հունվար-մարտ ամիսներին վճարել է 5 մլրդ 479 մլն 405.1 հազար դրամ հարկ, ինչը գերազանցում է 2016 թ. ցուցանիշը մոտ 2 մլրդ 554 մլն դրամով (նախորդ տարի 8-րդ տեղում էր): 2017 թ. առաջին եռամսյակում Հայաստանի երրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը 2016 թ. նույն ժամանակահատվածում 11-րդն էր: Այս տարի պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմում է 4 մլրդ 702 մլն 117.84 հազար դրամ:

Խոշորագույն հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում «Ալեքս հոլդինգ»-ն է` 4 մլրդ 490 մլն 937.08 հազար դրամ հարկով, ինչը գերազանցում է նրա նախորդ տարվա ցուցանիշը 1 մլրդ 186 մլն 110,48 դրամով:

Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը, 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով, վճարել է 4 մլրդ 112 մլն 21,12 հազար դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 13 մլն 212,72 հազար դրամով:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 3 մլրդ 486 մլն դրամ (աճ՝ 1,168 մլրդ դրամ), «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ 3 մլրդ 52 մլն դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ՝ 2 մլրդ 573 դրամ (անկում՝ 448 մլն դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 2 մլրդ 348 մլն դրամ (աճ` 871 մլն դրամ) և «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 2 մլրդ 337 մլն դրամ (աճ՝ 482 մլն դրամ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: