Հայերեն   English   Русский  

Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը


  
դիտումներ: 988

«Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է ոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է: Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն 2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը, ինչպես նաև աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը, որպեսզի ստեղծվեն հայ-իտալական, հայ-բուլղարակ, հայ-իրանական և այլ ֆիլմեր:

Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ բաժնում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: