Սպիտակ տանը մեկնաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը
«Պետք է շատ պայմաններ ապահովվեն և պահպանվեն, որոնց թվում նաև նրա վարքագիծը: Պետք է ակնհայտ լինեն նրա բարի մտադրությունները: Ակնհայտ է, որ ներկայումս նման պայմանները բացակայում են, սակայն ես կարծում եմ, որ նախագահը հասկացնել թվեց, որ եթե հանգամանքները լինեն, ապա մենք պատրաստ ենք հանդիպման: Սակայն այժմ դրա ժամանակը չէ», - The Hill պարբերականը մեջբերում է Սփայսերի խոսքերը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Իսկ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի ուղիղ բանկացությունները մոտակա ժամանակներս քիչ հավանական է համարում: