Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը հայտնել են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի հնարավոր թեմայի մասին


  
դիտումներ: 588

Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան կայանալիք հեռախոսազրույցի շրջանակներում հավանաբար կքննարկեն սիրիական հակամարտության հարցը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, կողմերը կարող են քննարկել սիրաիական հակամարտության հարցը, քանի որ Մոսկվայի և Վաշինգթոնի դիրքորոշումները Սիրայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերելու հարցում խիստ տարբերվում են:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր մոսկովյան ժամանակով 19:30-ին Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: