Հայերեն   English   Русский  

Հայաստանում կստեղծվի աշխարհի ամենաերկար զիփլայնը


  
դիտումներ: 2811

Հայաստանում ամենաերկար զիփլայնը ստեղծելու համար վաղը կմեկնարկի դրամահավաք:

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ՝ 200. 000 դոլարից 180 հազարն արդեն հավաքված է: Մնում է լրացնել 20 հազարը: Դրամահավաքի կազմակերպիչներն իրենց հույսը կապում են ԱՄՆ-ում բնակվող հայ համայնքի հետ: Սակայն նա հավատում է, որ հավաքին ակտիվորնե կմասնակցեն նաև հայաստանցիները՝ ներդնելով իրենց լուման:

Նոր և աշխարհում ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում և կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ:

«Indiegogo» համաֆինանսավորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված դրամահավաքի սկիզբը մայիսի 4-ն է և տևելու է 30 օր:

«Այս տարի մենք հույս ունենք, որ մինչև հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, կկարողանանք կառուցել զիփլյանը, ու արդեն օգոստոս-սեպտեմբերին կներկայացնենք մեր նոր պրոյեկտները: Մենք արդեն ունենք զիփլայնի 5 գիծ: Հրավիրում ենք էքստրիմի սիրահար այն բոլոր երիտասարդ գործարարներին, որոնք ցանկանում ենք իրենց նոր բիզնեսը սկսել էքստրեմալ սպորտաձևերի մեջ, միանալ մեր պրոյեկտին»:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր հեթին նշեց, որ այս նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տուրիզմի ոլորտի վրա:

«Մենք բազմիցս խոսել ենք զբոսաշրջության մեջ այդ «առաջարկ-պահանջարկի» ճիշտ հարաբերակցության մասին՝ ասելով, որ մենք՝ որպես Զբոսաշրջության կոմիտե, մեր կողմից՝ անում ենք լավագույն ջանքերը՝երկրի նկատմամբ պահանջարկը ստեղծելու համար: Սա տուրիստներին գրավող միջոցներ կարողանում են ստեղծել անկախ ձեռներեցները: Ես ուզում եմ ասել, որ Տիգրանը և իր ընտանիքը հենց Ենոքավանից են և երկար ժամանակ արտասահմանում ապրելուց հետո՝ վերադարձել են և հենց իրենց հայրենի գյուղն են զարգացրել»:

Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրենք շահգրգռված են և խրախուսում են արկածային զբոսաշրջության զարգացումը Հայաստանում: Ամբողջ աշխարհում այն մեծ ժողովրդականություն է վայելում: Այն ոչ միայն չի բացառում պատմամամշակությաին ժառանգության հետ ծանոթանալը, այլև ներառում է դա իր մեջ. «2011-2015 թվականների ընթացում մոտ 65 տոկոս աճ է գրանցել էքթստրիմ զբոսաշրջությունը: Նոր շուկաներ են ձևավորվել: Դա հսկայական մի ինդուստրիա է՝ 263 միլիարդ դոլարի: Ամեն զբոսաշրջիկ այս դեպքում տվյալ երկրում մնում է մոտ 10 օրի և ծախսում 1000դոլար: Հայաստանը, ունենալով բնության այսպիսի հարստություններ և հատկապես՝ պահպանվող տարածքներ՝ 33 ազգային պարկ ունենք, լուրջ պոտենցիալ ունի այս ամենի համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: