Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 5-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 2-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է: