Հայերեն   English   Русский  

​Միշել Օբաման սխալմամբ Սպիտակ տան նախկին աշխատակցի հեռախոսահամարը հրապարակել է թվիթերում


  
դիտումներ: 795

The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման թվիթերյան իր միկրոբլոգում սխալմամբ հրապարակել է Սպիտակ տան նախկին աշխատակիցներից մեկի հեռախոսահամարը: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով՝ Միշել Օբաման, որի հետևորդների թիվը թվիթերում 7,7 միլիոնի է հասնում, մայիսի 5-ին հրապարակել է Սպիտակ տան նախկին աշխատակից Դունկան Վոլֆի հեռախոսահամարը:

Հաղորդվել է, որ այնուհետև գրառումն արագ հեռացվել է:

Միշել Օբամայի ներկայացուցիչը հայտնել է, որ գրառումն արվել է սխալմամբ, այլ ոչ թե նրա թվիթերյան էջը կոտրելու:

Ավելի վաղ Միշել Օբաման մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ընթացքում դեմքի տարօրինակ արտահայտությունը, որը համացանցում բազմաթիվ քննադատությունների և ծաղրանքի էր արժանացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: