Ազգությամբ հայ կնոջ օտարազգի ամուսինը նրան ծեծի է ենթարկել, կոտրվել է կնոջ ձեռքը
Այս ամենը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ օտարազգի տղամարդը ծեծի է ենթարկել ազգությամբ հայ կնոջը:
Ամուսինները բնակվել են Երևանում, և մի օր կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև վիճաբանություն է ծագել, կնոջը ծեծի ենթարկելուց հետո ամուսինը նրան հրել է, արդյունքում կինը վայր է ընկել և ձախ ձեռքի դաստակի կոտրվածք ստացել:
Այս դեպքից հետո իրավապահները պարզել են, որ օտարազգի տղամարդը թմրանյութեր է օգտագործում, այդ փաստը հաստատվել է նաև տոքսիկոմքիմիական փորձաքննության եզրակացության ստացվելուց հետո, երբ նրա մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի հետքեր:
Թմրանյութեր պարունակող դեղահաբերը հայտնաբերվել են նրա տանը, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների 1-ին մասերով:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ այս տարի հունվար և փետրվար ամիսներին երկու անգամ մեթադոն տեսակի թմրանյութը նա իրացել է օտարազգի մի ծանոթ տաղմարդու:
Ամիր Սաբերի Ղավամիի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: