Հայերեն   English   Русский  

​Այլևս որևէ մեկին չեմ հավատում. Քիմ Քարդաշյան


  
դիտումներ: 1478

Ռեալիթի շոուների աստղը հույսը կորցրել է նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտի մեղավորներին գտնել

Օրեր առաջ տեղի է ունեցել Քարդաշյանների ընտանեկան ռեալիթի շոուի հերթական մասի պրեմիերան, որի շրջանակներում ռեփեր Քանյե Ուեսթի կինը պատմել է իր մտահոգությունների և վախերի մասին, որոնք կապված են նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին Փարիզի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած զինված կողոպուտի հետ:

Մասնավորապես Քիմը խոստովանել է, որ իր կյանքը հավանաբար այլևս երբեք նախկինի նման չի լինի:

«Իմ կյանքը նախքան կողոպուտը և դրանից հետոի է բաժանվել: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու այդպես էլ ֆրանսիական ոստիկանության գործողությունները որևէ արդյունքի չհանգեցրեցին: Այսքան ժամանակ անց ես արդեն հույսս կորցրել եմ, որ մեղավորներին երբևէ կգտնեն», - խոստովանել է Քիմը:

Բացի այդ, ոստիկանության ենթադրություններն այն մասին, որ կողոպուտի մեջ կարող են իր անձնական ծանոթներից ներգարավված լինել, Քիմին առավել խոցելի են դարձնում:

«Այժմ ես չեմ կարող որևէ մեկին վստահել», - խոստովանել է Քիմը կրտսեր քրոջը` Քենդալ Ջեներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: