Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը հաստատել է Թրամփի և Լավրովի հանդիպումը


  
դիտումներ: 507

Մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Թրամփը Լավրովին կընդունի 10:30-ին (մոսկովյան ժամանակով 17:30-ին) Սպիտակ տան Օվալաձև սենյակում և առանց լրագրողների ներկայության:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: