Հայերեն   English   Русский  

600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավորը


  
դիտումներ: 2108

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Ռուբենի Արազյանն այսօր՝ մայիսի 11-ին, ձերբակալվել է:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։

Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: