Ռայան Ռեյնոլդսը պատմել է Բլեյք Լայվլիի նկատմամբ զգացմունքների մասին
Ու թեև Ռայան Ռեյնոլդսը մշտապես կնոջ կողքին է գտնվել, այնուամենայնիվ հասցրել է փոքր հարցազրույց տալ, որի շրջանակներում պատմել է Բլեյք Լայվլիի նկատմամբ ունեցած սիրո մասին:
«Նա բոլորի և ամեն ինչի նկատմամբ կարեկցանքով է վերաբերվում: Նա միշտ ժամանակ է տրամադրում, որպեսզի լսի մարդու պատմությունը և ընկղմվում է դրա մեջ: Բլեյքը ինձ նույնպես սովորեցրել է կարեկցել: Ես բարդ հարաբերություններ եմ ունեցել հորս հետ: Նրա մահից առաջ կինս ստիպեց ինձ հիշել այն բաների մասին, որոնք ես չէի ցանկանում հիշել: Նա ստիպեց ինձ նաև եղած լավ իրադարձոթյունները հիշել», - խոստովանել է դերասանը:
Հիշեցնենք, որ դերասանի հայրը 2015թ. հոկտեմբերին է մահացել Պարկինսոնի հիվանդության դեմ 20 տարվա պայքարից հետո:
Զույգի առաջին դուստրը, որը ծնվել է 2014թ., որքան էլ տարօրինակ է, սակայն հենց պապիկի անունն է ժառանգել: