Էստոնիայի
մայրաքաղաք Տալլինում անցկացված արագ շախմատի Եվրոպայի պատանեկան
առաջնությունում աչքի ընկան Ռուսաստանի դրոշի ներքո
հանդես եկած մեր երկու հայրենակիցները:
Արտյոմ
Ատովմյանը և Արսեն Մնացականյանը դարձան աշխարհամասի փոխչեմպիոններ: Նրանք
խաղում էին համապատասխանաբար մինչև 8 և մինչև 12 տարեկանների
մրցաշարերում: