Օբաման պատրաստ է լինել ժամանակավոր նախագահ՝ մինչև որ Թրամփը հոգեբուժական փորձաքննություն անցնի
«Սա ժամանակավոր լուծում կլինի,-ասել է Օբաման: -Հենց որ հոգեբույժները հաստատեն, որ Թրամփը հոգեպես կայուն է և կարող է աշխատել որպես աշխարհի ամենահզոր պաշտոնյա, ես մի կողմ կքաշվեմ»,-ասել է Օբաման:
Օբաման իրեն ժամանակավոր նախագահ նշանակելը համարել է տրամաբանական քայլ, քանի որ ինքը 8 տարի աշխատել է Սպիտակ տանը:
«Սկսենք նրանից, որ ես գիտեմ, թե ինչպես է այնտեղ միանում լույսը»,-ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ եթե իրեն դարձնեն ժամանակավոր նախագահ, ինքը կաջակցի Սպիտակ տան աշխատանքին:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում փոխնախագահ Փենսի հետ աշխատանքային հարաբերությունները, Օբաման ասել է.
«Կարծում եմ, Մայքը վերջերս շատ է աշխատել և արձակուրդ է արժանի: Ջո Բայդենը հաղորդել է, որ կփոխարինի նրան որոշ ժամանակով»,-ասել է Օբաման: