Հայերեն   English   Русский  

ՄԽ համանախագահները քննադատել են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարումը


  
դիտումներ: 766

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ) մայիսի 18-ին հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտել են վերջերս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ կողմերին կոչ անելով անհրաժեշտ բոլոր միջոցառումներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, համանախագահները նշել են, որ վերջին հարձակումների, ինչպես նաև զոհերի և վնասների մասին հակասական տեղեկություններ կան: ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավելյալ տեղեկութուններ և անալիզի արդյուքներ հավաքել, որպեսզի ստանան ընթացիկ իրավիճակի վերբերյալ ավելի ամբողջական և հստակ տեղեկություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: