Հայերեն   English   Русский  

​Լեոնարդո Դի Կապրիոն և Նինա Ագդալը բաժանվել են


  
դիտումներ: 929

Հոլիվուդի ամնեագեղեցիկ զույգերից մեկը բաժանվել է մեկ տարվա հարաբերություններից հետո

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի սիրտը կրկին ազատ է, քանի որ 42-ամյա սրտակերը բաժանվել է 25-ամյա մոդել Նինա Ագդալից:

Զույգի սիրավեպը գրեթե մեկ տարի է շարունակվել, նրանք 2016թ. ամռանն էին սկսել հանդիպել: Գրում է Elle.ru-ն:

Ինչպես հայտնել է Just Jared պորտալի աղբյուրը, բաժանվելու մասին որոշումը Լեոնարդո Դի Կապրիոն և Նինա Ագդալը բառացիորեն օրեր առաջ են կայացրել:

Պորտալի աղբյուրը հստակեցրել է, որ դերասանն ու մոդելը ընկերներ են մնացել: Լրատվամիջոցների տարածած տեղեկություն այն մասին, որ զույգը բաժանվել է հաստատում է նաև այն փաստը, որ նրանց վերջին անգամ նրանց միասին ապրիլ ամսին են տեսել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: