Ջենիֆեր Լոպեսը սեր է խոստովանել Ալեքս Ռոդրիգեսին
Եվ զարմանալի չէ, որ արևմտյան լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ տարածել զույգի մոտակա նշանադրության և նույնիսկ ամուսնության մասին, որն իբրև պլանավորվում է հաջորդ տարվա սկզբին անցկացնել:
Իսկ այս ամբողջ ընթացքում զույգը խուսափում էր իրենց հարաբերությունների շուրջ շատ համարձակ հրապարակային մեկնաբանություններից, սակայն կարծես արդեն դրա ժամանակն է: Նախօրեին Լոպեսը Ռոդրիգեսի հետ համատեղ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում և լուսանկարին կից My #MCM հեշթեգը դրել:
MCM-ը (Man Crush Monday) ինստագրամի տարօրինակ սովորույթներից է և սովորաբար նման գրառումներ իրենց սիրելիների համար կանայք անում են երկուշաբթի օրերին: Այսինքն Լոպեսի գրառումն ըստ երևույթին հրապարակային սիրո խոստովանություն էր Ալեքս Ռոդրիգեսին:
Հիշեցնենք, որ Կասպեր Սմարթից բաժանվելուց հետո Ալեքս Ռոդրիգեսը Լոպեսի առաջին ընկերն է: Իսկ տարվա սկզբին լրատվամիջոցներն ակտիվորեն հայտնում էին Լոպեսի և ռեփեր Դրեյքի սիրավեպի մասին, որն ինչպես ավելի ուշ պարզվեց ընդամենը հաջող PR արշավ էր: