Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան պայքարում է ռեստորաններում առկա վատ որակի սննդի դեմ


  
դիտումներ: 812

Ֆրանսիայում ռեստորանների հաճախորդները այս շաբաթ ճաշացանկում կնկատեն փոքրիկ զվարճալի պատկեր՝ բռնակով կաթսա վերևում տուն, որը ցույց է տալիս, որ մենյուի ճաշատեսակը պատրաստված է տնային պայմաններում:

Այս քայլը նոր օրենքի մաս է կազմում, որը նպատակ ունի պայքարել ֆրանսիական ռեստորաններում առկա զարմանալի մեծ քանակությամբ գործարանային արտադրության սննդի և կիսաֆաբրիկատների դեմ: Ֆրանսիայում սպառողների հարցերով ղեկավար Քերոլ Դելգան նշել է, որ այդ նշանը հաճախորդներին կտեղեկացնի իրենց պատվիրած սննդի որակի մասին: Ամեն դեպքում՝ ռեստորանային ոլորտի բազմաթիվ մարդիկ կարծում են, որ այդ օրենքը երկարատև կիառություն չի կարող ունենալ, քանի որ թույլ է տալիս սառեցված հումքից պատրաստված ճաշատեսակները համարել տնային պայմաններում պատրաստված: Խորհրդարանը օրենքը հաստատել է մարտի 17-ին, որը ուժի մեջ է մտել այս շաբաթ: Ռեստորաններին մինչև հունվարի 1-ը ժամանակ է տրվել իրենց մենյուները օրենքին համապատասխանացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: