Պրիյանկա Չոպրան պատմել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սիրավեպի մասին
դիտումներ: 1294
Չապրան Վենդիին հաստատել է, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի Մեգան Մարքլի հետ, թեև վերջերս են ծանոթացել:
Պրիյանկան փորձել է խուսափել շատ հարցերի պատասխանելուց, սակայն անկեղծացել է, որ ընկերուհին չափազանց երջանիկ է արքայազն Հարիի հետ: Իսկ հաղորդավարուհու այն հարցին, թե արդյոք զույգը պատրաստվում է շուտով ամուսնանալ Չոպրան պատասխանել է . «Ես դեռևս չգիտեմ, չեմ կարող ասել, սակայն հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի: Նայեք նրան: Մեգանն ուղղակի փայլում է երջանկությունից: Նրանք շատ գեղեցիկ զույգ են, սակայն ինչպես գիտեք հանրային զույգ լինելը միշտ սթրես է: Սակայն մենք Մեգանի հետ այդ մասին երբևէ չենք խոսել»: