Հայերեն   English   Русский  

​Մոնիկա Բելուչին գերել է Կաննի կինոփառատոնի փակման արարողության հյուրերին. Լուսանկարներ


  
դիտումներ: 2637

Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնի գլխավոր աստղը միջոցառմանը Dolce & Gabbana նորաձևության տան զգեստով էր ներկայացել

Թեև Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնի 12 օրերի ընթացքում բազամթիվ համաշխարհային աստղերի հաջողվեց գերել բոլորին իրենց շքեղ կերպարներով (amfAR բարեգործական հիմնադրամի պարահանդեսին Բելլա Հադիդը Ralph & Russo Couture ապրանքանիշի մերկ զգեստով, Այշվարիա Ռայը Michael Cinco Couture նորաձևության տան երկնագույն շքեղ զգեստով, Էլ Ֆանինգը Vivienne Westwood Couture ապրանքանիշի նրբագեղ զգեստով և այլն), սակայն միևնույն է կինոփառատոնի բացման և փակման արարողությունների հաղորդավարուհի ընտրված իտալացի սիրված դերասանուհի Մոնիկա Բելուչին էր միջոցառման գլխավոր աստղը: Գրում է Elle.ru-ն:

Կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում դերասանուհին բոլորին հմայեց ոչ միայն Christian Dior նորաձևության տան իր շքեզ զգեստով, այլ նաև Ալեքս Լուտցի հետ կրքոտ համբույրով: Միջոցառման փակման արարողության շրջանակներում ևս Բելուչին կրկնեց իր հաջողությունը` բեմի վրա Dolce & Gabbana նորաձևության տան «ջրահարսի» ուրվագծով զգեստով ներկայանալով: Բացի այդ Բելուչին հենց բեմի վրա համբուրեց ժյուրիի նախագահ Պեդրո Ալմոդովարին:

Ժամանակակից աշխարհում ամենագրավիչ կանանցից մեկը համարվող Մոնիկա Բելուչին կերպարն ավարտել էր Cartier ապրանքանիշի զարդերով և Giuseppe Zanotti նորաձևության տան կոշիկներով:

Մոնիկա Բելուչի-Կանն 2017

Մոնիկա Բելուչի-Կանն 2017

Մոնիկա Բելուչի-Կանն 2017

Մոնիկա Բելուչի-Կանն 2017

Մոնիկա Բելուչի-Կանն 2017

Մոնիկա Բելուչի-Կանն 2017





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: