Բարաք Օբաման Վաշինգթոնում շքեղ առանձնատուն է ձեռք բերել
Պարբերականի տվյալներով` առանձնատանը, որտեղ ԱՄՆ-ի նախկին առաջնորդի ընտանքն ավելի վաղ վարձակալում էր 8 ննջասենյակ և 10 սանհանգույց կա:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախկին նախագահն ու առաջին տիկինը դեռևս առնվազն 2,5 տարի մնալու են Վաշինգթոնում, նպատակահարմար են գտել վարձակալելու փոխարեն այնտեղ սեփական առանձնատուն գնել», - հայտարարել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը:
Հաղորդվել է, որ Օբամայի ձեռք բերած առանձնատունը թաղամասում Amazon ընկերության հիմնադիր և The Washington Post խմբագրատան սեփականատեր Ջեֆ Բեզոսի տնից հետո, որը 23 միլիոն դոլար է գնահատվում, ամենաթանկարժեքն է դարձել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին նախագահի հարևանը ներկայիս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է եղել: