Հայերեն   English   Русский  

​Պուտինը` ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին


  
դիտումներ: 710

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հարցում հույսն այնուամենայնիվ չի կորցնում: Գրում է Russian.rt.com-ը:

Հարցազրույցի հատվածը YouTube տեսահոսթինգում հրապարակել է Showtime հեռուստաընկերությունը:

Հարցազրույցի ընթացքում Սթոունը հարցրել է Պուտինին, թե արդյոք հույս կա, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ռուսաստանի ևՄիացյալ Նահանգների հարաբերությունները կփոխվեն:

«Հույս միշտ կա, քանի դեռ մեզ սպիտակ հողաթափերով գերեզմանոց չեն տարել», - ժպիտով պատասախանել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենացածր մակարդակի վրա են գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: