Դոնալդ Թրամփը կշարունակի թվիթերում գրառումներ կատարել. Սպիտակ տուն
դիտումներ: 1005
Նման կերպ նա մեկնաբանել է թվիթերյան միկրոբլոգն ակտիվ օգտագործելու պատճառով ԱՄՆ-ի նախագահի հասցեին հնչած քննադատությունները:
«Նախագահը Միացյալ Նահանգների նախագահն է, այդիսկ պատճառով նրա գրառումները ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական հայտարարություններ են համարվում», - NBC հեռուստաընկերությունը մեջբերում է Սփայսերի խոսքերը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելու հնարավորություն չէր ունենա, եթե ապավիներ կեղծ տեղեկություն տարածող լրատվամիջոցներին: