Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ «Իսլամական պետությունն» ահաբեկչություններ չի իրականացնում Իսրայելում


  
դիտումներ: 746

Հատկանշական է, որ «Իսլամական պետությունն» ահաբեկչություններ իրականացնում է թե´ արաբական, թե´ Արևմտյան երկրներում, սակայն արաբական պետությունների համար 1 թշնամի Իսրայելը այդ շարքում չէ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս Իսրայելում՝ Պաղեստինի հատվածում հրաձգություն էր տեղի ունեցել, որից հետո ԻՊ-ը ներողություն էր խնդրել: Այս հանգամանքները հիմք են տալիս իրանագետին եզրակացնելու, որ Իսրայելն, այնուամենայնիվ, իր դերն ունի այդ ահաբեկչական կազմավորման ֆինանսավորման հարցում.

«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ Իսրայելում ահաբեկչության փորձ չի կատարվում: Աֆղանստանում, Եգիպտոսում, Իրանում, Սիրիայում Իսլամական կոչվող «պետությունը» ահաբեկչություններ է իրականացնում, սակայն այն երկրի դեմ, որը արաբներին միշտ ճնշել է, ոչինչ չի իրականցնում: Սա ինձ համար առնվազն տարօրինակ է»,- ասաց Գոհար Իսկանդարյանը՝ հավելելով, որ ապագայում Իրանի և Իսրայելի հարաբերություններում առաջընթաց չի սպասվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: