Հայերեն   English   Русский  

Ինքնահրկիզման քայլ կատարած ադրբեջանցին հիվանդանոցում մահացել է


  
դիտումներ: 383

Այսօր վաղ առավոտյան մահացել է 64-ամյա Ռամիզ Մանաֆովը, ով մայիսի 24-ին ինքնահրկիզում էր իրականացրել «Ռեսպուբլիկա» բանկի մասնաճյուղի առջև:

Հինգերրորդ քաղաքային ոստիկանության Այրվածքային բաժանմունքից ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հայտնել են, որ պահվան պատճառ հանդիսացել են մարմնի, գլխի և շնչառական ուղիների ծավալուն այրվածքները:

Նման հուսահատ քայլի պատճառ հանդիսացել էր բանկի վարկային վճարումների պայմանների խստացումը: Մանաֆովը գումարը վերցրել էր մինչև մանաթի արժեզրկումը և երկու արժեզրկումներից հետո վարկային վճարումների գումարը զգալիորեն ավելացել է:

Գումարը վճարելու հնարավորություն չունենալով՝ Ռամիզ Մանաֆովը, ի նշան բողոքի, իր վրա բենզին էր լցրել և այրել: Բանկի աշխատակիցներին հաջողվել էր մարել կրակը և բժիշկներին կանչել: Դատախազությունը ինքնասպանության հասցնելու մասին գործ է հարուցել, սակայն դրա արդյունքները չեն հրապարակվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: