Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողն արդեն Ֆրանսիայում է


  
դիտումներ: 2509

Մայիսին Թուրքիայում ձերբակալված ֆրասնսիացի լրագրող-լուսանկարիչ Մատիաս Դեպարդոն ազատ է արձակվել: Նրան ի վեջո ուղարկել են հայրենիք:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, ֆրանսիացի լրագրողը նախ Գազիանթեփից մեկնել է Ստամբուլ: Աթաթուրքի անվան օդանավակայանում նրան դիմավորել են Ստաբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության աշխատաիցները: Դեպարդոն երեկոյան ժամերին հասել է Ֆրանսիա: Նրան օդանավակայանում դիմավորողների թվում եղել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդատուն:

37-ամյա ֆրանսիացի լրագրող Մատիաս Դեպարդոն ձերբակալվել էր մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում, ուր մեկնել էր «Natiօnal Geograpհic» ամսագրի համար նկարահանումներ անելու նպատակով: Նրա դեմ ներկայացվել էր Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեության քարոզչություն իրականացնելու մեղադրանք:

Հունիսի սկզբին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև կայացել էր հեռախոսազրույց, որի ընթացում Մակրոնը իր թուրք գործընկերոջը կոչ էր արել ազատ արձակել Դեպարդոնին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: