Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հայտնաբերվել է 7.5 հազար տարվա հնագույն դռել


  
դիտումներ: 1472

Թուրք հնագետները հայտնաբերել են 7.5 հազար տարվա հնագույն դռել (պտուտակաձգիչ): Նրանք այն գտել են հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի տարածքում: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այդ տարածքում հնագիտական աշխատանքները տարվում են 2004 թ-ից, իսկ գտածոները փոխանցվում է հնագիտական բացօթյա այգի-թանգարանին, որտեղ ցուցանմուշները այցելուներին ծանոթացնում են քարի և պղնձյա դարաշրջանների հնագույն մարդկանց կյանքի պայմանների հետ:

Հնագետների գտածոն իրենից ներկայացնում է փայտ, որի ծայրին պարանի միջոցով ամրացված է կայծքարային ապար: Նման քարի օգտին ընտրություն կատարվել է այն պատճառով, որ այն բնական քարերից ամենաամուրն ու կոշտն է: Դռելի ծայրին միտումնավոր տվել են երկարավուն փամփուշտի ձև՝ ոչնչացնող գործողությունն ավելացնելու համար:

Հնագույն սարքի հաջող փորձարկումից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն օգտագործվել է զանազան զարդերի ստեղծման ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: