Հայերեն   English   Русский  

​Հռոմի քաղաքապետն Իտալիայի կառավարությանը կոչ է արել արգելել նոր ներգաղթայլների մուտքը քաղաք


  
դիտումներ: 1826

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին դիմել է Իտալիայի կառավարությանը` կոչ անելով քաղաք ժամանող նոր ներգաղթյալների համար մարատորիում հայտարարել: Գրում է Russian.rt.com-ը:

Կառավարությանն ուղղված իր կոչի մասին Հռոմի քաղաքապետը տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Հռոմն ուժեղ միգրացիոն ճնշման է ենթարկվել: Մենք չենք կարող այլևս նման կերպ շարունակել: Ես մի քանի օր առաջ նամակ եմ ուղարկել Հռոմի ոստիկանապետին, որպեսզի կոչ անենք Իտալիայի ներքին գործերի նախարարությանը քաղաք ժամանող նոր ներգաղթյալների համար մարատորիում հայտարարել», - հայտարարել է քաղաքապետը:

Ռաջիի խոսքով` ներգաղթյալների նոր հոսքը կուժեղացնի քաղաքում սոցիալական լարվածությունը: Եվ հենց այդ պատռաճառով էլ Հռոմի քաղաքապետը կարծում է, որ անգամ չի կարելի մտածել ժամանող փախստականների համար նոր կացարանններ հիմնելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: