Զոհված օդաչուների հոգեհանգստին մասնակցեցին նախագահն ու կաթողիկոսը. News.am
դիտումներ: 1602
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստյան կարգը մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ պաշտոնյաներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրանց կհուղարկավորեն զինվորական արարողակարգով: