Հայերեն   English   Русский  

​Անմահության հնդկական ոգեթուրմ


  
դիտումներ: 2090

Միշտ միմյանց մաղթում ենք երկար տարիների կյանք ու ի պատասխան լսում՝ ինչքան ապրենք՝ սթափ գլխով ու առողջ: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան հաճելի կլինի ապրել, ասենք, 100-200 տարի, այն էլ՝ սթափ մտքով:

Դեռ հնուց ժողովրդական բժիշկները փորձել են գտնել անմահության ոգեթուրմ: Ինչ ասես, որ չեն ավելացրել ու խառնել իրար, բաղադրիչներ, որոնց թվարկումն անգամ կարող է սարսափահար անել: Սակայն նրանց երազած միջոցն այդպես էլ չի հաջողվել ստեղծել: Բայց փորձերի շնորհիվ ինչ-որ բան գտնվել է. մինչ մեր օրեր են հասել առողջացնող ու օրգանիզմն ամրապնդող միջոցներ: Թեպետ մեզ այդպես էլ չհաջողվի ապրել մինչև 200 տարի, սակայն ծերության տաիներին էլ արթուն միտք կունենանք այս միջոցի շնորհիվ:

Պատմաբանները պարզել են, որ ամենահաճախ հանդիպող համադրությունը սխտորն ու կաթն են այդ բաղադրատոմսերում, ինչը, ի դեպ, զարմանալի չէ: Դեռ Ավիցենան էր սխտորը համարում բազում հիվանդությունների դարման, իսկ ժամանակակից բժշկությունը դա հաստատում է:

Ուրեմն ոչ մեծ կաթսայի մեջ պետք է լցնել 1 բաժակ կաթ ու դնել կրակին: Մինչ կաթը կտաքանա, 2 պճեղ սխտորը մանրացնել: Երբ կաթը եռա, ավելացնել սխտորը, կաթսան վերցնել կրակից ու կափարիչով ծածկել:

10 րոպեից արդեն այն պատրաստ է: Առաջարկվում է կիրառել շաբաթական 1 անգամ, 1 բաժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: