Հայերեն   English   Русский  

​Ջոնի Դեփը չի կարողանում Էմբեր Հերդին մոռանալ


  
դիտումներ: 1263

Նախօրեին արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Էմբեր Հերդի սիրելին` միլիարդատեր Իլոն Մասկը ամուսնության առաջարկություն է արել դերասանուհուն: Գրում է Elle.ru-ն:

Եվ եթե միլիարդատիրոջ մտերիմներն ու ընկերները հիացած չեն նրա նման ընտրությունից, ապա Հերդի հարազատներն ընդհակառակը կարծում են, որ նրանք կատարյալ զույգ են:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` դերասանուհու նախկին ամուսինը` Ջոնի Դեփը վաղուց էր բարոյապես նման տեղեկության սպասում, սակայն այժմ արդեն տեղեկանալով դերասանուոհւ մոտակա ամուսնության մասին, հավաքել է իրերն ու հանգստի մեկնել:

Չնայած Դեփի հոգեկան և ֆիզիկական վիճակի ակնհայտ բարելավմանը` նա ամանայն հավանականությամբ չի կարողանում նախկին կնոջը մոռանալ:

Դեփին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Ջոնին այլևս չի զայրանում Էմբերի վրա և նախընտրում է իրենց համատեղ կյանքի միայն լավ պահերը հիշել:

Իսկ այժմ դերասանը նախընտրել է միայնակ մնալ բնության հետ և մտքերը կարգի բերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: