Հայերեն   English   Русский  

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում


  
դիտումներ: 516

Կիեւում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Այս մրցաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լեւ Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները։

Ավելի վաղ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում 6-րդ տեղն էին զբաղեցրել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: