Վիկտորիա Բեքհեմը մեկնաբանել է ընտանեկան խնդիրների մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը
Օրեր առաջ Վիկտորիա Բեքհեմը կրկին անգամ հերթական հարցազրույցի շրջանակներում մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն իրենց ընտանիքում առկա լարվածության և խնդիրների մասին:
Հոլանդական Vogue ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում դիզայները հերքել է այդ տեղեկությունը և հավելել, որ ինքն ամեն ինչից չափազանց գոհ է:
«Եթե ես իսկապես այնքան խղճուկ ու դժբախտ լինեի, ինչպես պապարացիների նկարահանած լուսանկարներում, ապա հավանաբար իմ երեխաներն այդքան կենսուրախ չէին լինի և իհարկե ես դեռևս ամուսնացած չէի լինի», - հայտարարել է Վիկտորիան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դևիդ Բեքհեմը դավաճանում է կնոջը, իսկ ինչպես հայտնի է նմանատիպ տեղեկություններ շատ հաճախ են հայտնվում, որոնք Վիկտորիան նախընտրում է անտեսել: