Հայերեն   English   Русский  

​Ռաքքայի հարավում Սիրիայի բանակը 20 բնակավայր է ազատագրել


  
դիտումներ: 488

Սիրիայի զինված ուժերը դաշնակիցների հետ միասին Ռաքքայի հարավում ավելի քան 20 բնակավայր են ազատագրել: Այդ մասին հայտնել է սիրիական բանակի աղբյուրը: Գրում է Vesti.ru-ն:

Սիրիացի զինվորականները վերահսկողություն են հաստատել նաև Ռասաֆ քաղաքում և ոչնչացրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի քանի առաջնորդների:

Ոչնչացված առաջնորդների շարքերում եղել են թունիսցիներ, լիբիացիներ և այլ պետությունների քաղաքացիներ:

Զինվորականները նաև ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկա են ոչնչացրել, որոնց թվում ավելի քան 200 ավտոմեքենա, զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրանոթներ և 11 տանկ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: