Հայերեն   English   Русский  

Միլիոնավոր ամերիկացիներ կարծում են, թե շոկոլադե կաթը ստացվում է շագանակագույն կովերից


  
դիտումներ: 629

Եթե դուք այցելեք ԱՄՆ կաթնամթերքի կայքէջի նորարարական կենտրոն, ապա նրանց տրված ամենատարածված հարցն այն է, թե արդյոք շոկոլադե կաթը գալիս է շագանակագույն կովերից: Այդ հարցին տրվում է հստակ և քաղաքակիրթ պատասխան, որ իրականում շոկոլադե կաթը սպիտակ կովի կաթն է՝ անուշաբույրով և քաղցրացուցիչով:

Ցավոք սրտի, այս հաղորդագրությունը չի համոզել ամերիկյան հասարակությանը, քանի կենտրոնի կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 7 տոկոսը դեռևս կարծում է, թե շոկոլադի կաթը գալիս է հենց շագանակագույն կովից:

Ընդհանուր առմամբ 16.4 միլիոն մարդ կարծում է շոկոլադե կաթը հնարավոր է խմել անմիջապես կովի կրծքից, գրում է Food and Wine-ը:
Սա միակ դեպքը չէ, երբ ամերիկացիները չգիտեն, թե որտեղից է այն սնունդը, որն օգտագործում են: 90-ականների սկզբին արված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեծահասակների 20 տոկոսը չգիտեր, որ համբուրգերները պատրաստվում են տավարի մսից:

Հուսով ենք կանցկացվի հետագա ուսումնասիրություն`պարզելու արդյո՞ք ամերիկացիները կարծում են, որ կապույտ պանիրը գալիս է կապույտ կովերից:

Displaying content-1497609145-blue-moo.jpg





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: