Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփը կատակել է Դոնալդ Թրամփի մասին


  
դիտումներ: 1099

The Hollywood Reporter պարբերականի փոխանցմամբ` հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը կատակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վրա մահափորձի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Դերասանը «Գլաստոնբերի» փառատոնին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիա է մեկնել, որտեղ Դեփը ներկայացրել է 2004թ. նկարահանված իր մասնակցությամբ «Անառակը» ֆիլմը:

«Մենք կարո՞ղ ենք Թրամփին այստեղ բերել: Ինձ թվում է, որ նրան օգնություն է անհրաժեշտ: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը մահափորձ գործել նախագահի վրա», - հայտարարել է Դեփը:

Դերասանի այդ խոսքերը հանդիսատեսի ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքին են արժանացել:

Դեփն իր հերթին նաև հավելել է. «Ես դերասան չեմ: Ես ստում եմ աշխատավարձի համար»:

Հիշեցնենք, որ 1865թ. դերասան Ջոն Ուիլքս Բուտը հարձակում էր իրականացրել ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնի վրա: Ավելի վաղ Դեփը հայտարարել էր, որ պատրաստ է Saturday Night Live շոուի շրջանակներում մարմնավորել Թրամփին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: