Հայերեն   English   Русский  

​Ամուսնության մասին ողջ ճշմարտությունը. Խորհուրդներ զույգերին` Միշել Օբամայից


  
դիտումներ: 3158

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, համարվում է ԱՄՆ ամենաազդեցիկ առաջին կանանցից մեկը, որն աչքի է ընկնում իր հավասարակշռությամբ, խելքով, բարությամբ: 8 տարի նա հանդես էր գալիս որպես առաջին տիկին: Անհար էր չնկատել Միշելի նվիրվածությունն ամուսնուն, ընտանիքին, երկրին:

Ահա թե ինչ է ասում փորձառու տիկինը ամուսնացած զույգերին


1. Չկա կնոջ համար չկա ավելի վատ դրություն, քան իր ամուսնու ուշադրության և սիրո համար այլ կնոջ հետ մրցելու միտքը: Ավելի ցավոտ, տհաճ և վիրավորական բան դժվար է գտնել: Չկա դրանից ավելի նսեմացնող և արժանապատվությունը ոտնահարող բան:

2. Ամուսնությունը ծաղկում է, երբ զույգն աշխատում է միասին` որպես թիմ. երբ և՛ ամուսինը, և՛ կինը որոշում են, որ միասին հաղթելն ամենակարևորն է: Լավ ամուսնություններ չեն լինում. դրանք քրտնաջան աշխատանքի արդյունք են:

3. Ձեր երեխաները հետևում են ձեզ և կարծիք ձևավորում սիրո, նվիրվածության և ամուսնության մասին` հիմնվելով իրենց տեսածի վրա: Տվեք նրանց հույս: Նրանց պատրաստեք ամուսնությանը:


4. Ամուսիններին: Այլ կնոջ գրավիչ լինելու պատճառն այն է, որ ինչ-որ մեկը նրա մասին հոգ է տանում: Խոտը միշտ կանաչ է, երբ այն ջրում են: Ցանկապատի մյուս կողմի ավելի կանաչ խոտով հիանալու փոխարեն քոնը ջրիր: Ամեն մարդ էլ կարող է հիանալ գեղեցիկ կնոջով, բայց միայն իսկական ջենտլմենն է իր կնոջը դարձնում սքանչելի:

5.Հաջող ամուսնությունը չի պահանջում մեծ տուն, անթերի կողակից, թանկարժեք ավտոմեքենա կամ միլիոնավոր դոլարներ: Դուք կարող եք ունենալ վերը նշվածը, բայց ձեր ամուսնությունը լինի խղճուկ: Հաջող ամուսնությունը պահանջում է ազնվություն, հավերժական նվիրվածություն և ամեն ինչի կենտրոնում` անձնուրաց սեր:

6.Շրջապատող մարդիկ մեծ ազդեցություն են ունենում ձեր ամուսնության վրա: Ընկերները կարող են կառուցել կամ փլուզել ձեր ամուսնությունը. նրանց խելամտորեն ընտրեք:


7. Միայնակ չեք կարող կառուցել ամուսնություն, երբ կողակիցը հակված է ոչնչացնելու այն: Ամուսնությունն աշխատում է, երբ կինն ու տղամարդն աշխատում են միասին` թիմի պես:


8. Մի վերաբերվեք ձեր ամուսնուն թեթևամտորեն: Մի օգտվեք ամուսնու հեզությունից ու բարությունից: Մի չարաշահեք նրա վստահությունը, այլապես կարող եք կորցնել այն, ինչ այդքան թանկ է ձեզ համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: