Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը մզկիթում ուշագնաց է եղել


  
դիտումներ: 1096

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական Ուրազա-բայրամ տոնակատարության ընթացքում աղոթքի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Միմար Սինան մզկիթում, որը բացվել էր 2012 թ-ին Ստամբուլի ասիական մասի Աթաշեհիր շրջանում: Հանկարծակի Էրդողանն իրեն վատ է զգացել, գրեթե ընկնելիս է եղել, սակայն մոտակայքում կանգնած մարդիկ բռնել են նրան:

Նախագահ Էրդողանին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել: Վերջինս ուշքի է եղել, հանդիպել է լրագրղների հետ՝ հայտնելով իր առողջական վիճակի մասին: «Ինձ մոտ դիսբալանս տեղի է ունեցել շաքարի և արյան ճնշման պատճառով: Սակայն արդեն վերականգնվել եմ և ինձ լավ եմ զգում»,- լրագրողներին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նման միջադեպ էրդողանի հետ տեղի է ունեցել նաև 2006 թվականին, երբ նա զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Նա խորհրդարանում իր ելույթի ընթացքում ուշաթափվել էր: Այդ ժամանակ բժիշկները հայտնել էին, որ նրա ուշաթափման պատճառ հանդիսացել է շաքարի մակարդակի կտրուկ անկումը, որը պայմանավորված է եղել լարված աշխատանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: