Հայերեն   English   Русский  

Նոր ձերբակալություններ Թուրքիայում Գյուլենի շարժման գործով


  
դիտումներ: 990

Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի զինված ուժերի 11 սպա և մեկ ենթասպա:

Ինչպես հաղորդում է «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, ձերբակալելու ուղղությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: