Թայվանում չծերացող կանանց ընտանիք են հայտնաբերել
Նրանցից առաջինը համացանցում հայտնիություն ձեռք բերել է ինտերիերի դիզայներ և բլոգեր 41-ամյա Սյույ Լուերը:
Այնուհետև պարզվել է, որ նրա երկու կրտսեր քույրերը` 40-ամյա Ֆեյֆեյը և 36-ամյա Շերոնը, ևս իրենց տարիքից երկու անգամ երիտասարդ տեսք ունեն:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ` աղջիկների 63-ամյա մայրը ևս 30 տարեկանից ոչ մեծ կնոջ տեսք ունի:
Սյույի ընտանիքը չի թաքցնում իրենց «մշտական երիտասարդության գաղտնիքը» և սիրով բոլորի հետ կիսվում, որ դրա գլխավոր պատճառը շատ ջուր խմելն է, գազավորված ըմպելիքներից խուսափելը, թարմ բանջարեղեն օգտագործելը և մաշկը մշտապես խոնավացնելը:
Թայվանում այս կանանց «սառեցված տարիների ընտանիք» են անվանում:
Համացանցում այս ընտանիքի անդամ բոլոր կանայք բավական հայտնի են, քանի որ սոցիալական ցանցերում բազմաթիվ հետևորդներ ունեն: