Հայերեն   English   Русский  

​Հալեպում պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 968

Հունիսի 28-ի երեկոյան Սիրիայի Հալեպ քաղաքի հարավ-արևելքում գտնվող Սուկարի թաղամասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ զոհ և 12 վիրավոր կա: Գրում է Vesti.ru-ն:

Տեղի ունեցած պայթյունի մասին հայտնել է Al-Masdar News լրատվական պորտալը:

Ինչպես հաղորդվել է, ամենայն հավանականությամբ պայթյունի պատճառ դարձել է դեպքի վայրում ահաբեկիչների թողած ականը:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` տուժածներին մոտակա հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանք անհրաժեշտ օգնություն են ստացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: