ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Լևոն Արոնյանի և ճապոնական ծագումով ամերիկացի
Հիկարու Նակամուրայի շախմատային մրցամարտը:
Դասական պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի` 8:8 հաշիվը:
Սակայն կայծակնային պարտիաներում հայ գրոսմայստերը պարտվեց 6,5:9,5 հաշվով:
Այս մրցամարտի կազմակերպիչները
յուրօրինակ հաշվարկ էին կատարում` դասական պարտիաներում հաղթանակի համար
տրվում էր 4, կայծակնայիններում` 1 միավոր (ոչ-ոքիների համար`
համապատասխանաբար 2 և 0,5):
Մրցախամարտի ընդհանուր հաշիվն է 17,5:14,5` հօգուտ Նակամուրայի:
Հիշեցնենք` որ Սենթ Լուիսի մրցավեճը բաղկացած էր չորս դասական և տասնվեց
կայծակնային պարտիաներից: Պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:Նակամուրան ստացավ 60 հազար, Արոնյանը՝ 40 հազար դոլար: