Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը միջնորդել է գլխավոր դատախազին՝ քրգործ հարուցել Խանդոյանին եւ Կյուրեղյանին ծեծելու փաստով


  
դիտումներ: 3957

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ միջնորդելով, որ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի եւ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի եւ պատշաճ քննություն կիրականացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը:

«Հեռախոսազրույց ունեցա ՀՀ Արդարատատության նախարարության քրեակատարողական Վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ։ Ասացի, որ քանի որ կան ահազանգեր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը «Սասնա ծռեր» խմբի այլ անդամներ հնարավոր է ուղեղի ցնցում են ստացել եւ այլ ծանր վնաասվածքներ՝ կարծում եմ, որ նրանք պետք է բժշկական հետազոտության ենթարկվեն քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում։ Պարոն Օսիկյանը հավաստիացրեց, որ ՔԿՎ բժշկական ծառայությունները հսկողության տակ են պահում իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կձեռնարկեն նաեւ իմ կողմից առաջարկվող միջոցները։

բ) Գրություն ուղարկեցի ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ս/թ հունիսի 28-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արայիկ Խանդոյանի եւ Արեգ Կյուրեղյանի մարմինների զննության արձանագրությունների պատճենները ստանալու համար։

գ) Գրություն ուղարկեցի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով, որ Խանդոյանի, Կյուրեղյանի եւ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի եւ պատշաճ քննություն կիրականացվի։»,- գրել է խմբակցության ղեկավարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: