Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի նախագահը Թրամփից պահանջել է ներողություն խնդրել


  
դիտումներ: 753

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել Վենեսուելայում Վաշինգթոնի այսպես կոչված բեմադրված պետական հեղաշրջման փորձերի համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե Միացյալ Նահանգները ձգտում է լատինական Ամերկայում ժողովրդավարության հաստատման, ապա թող ներողություն խնդրեն պետական հեղաշրջումների համար և չապակայունացնեն իրավիճակը Վենեսուելայում: Իսկ եթե ոչ, ապա դա Թրամփի կողմից ևս մեկ սրիկայություն կդիտվի», - համապատասխան գրառում Մորալեսը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Վենսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել էր չմիջամտել երկրի ներքին գործերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: