Հայերեն   English   Русский  

Այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար. Արցախի ՄԻՊ


  
դիտումներ: 1574

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։

Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։ Պետք է լինի բարոյական չափանիշ"։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: